Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Ռոման Բալայանին նվիրված առաջին ֆիլմը

Ռոման Բալայանին նվիրված առաջին ֆիլմը
26.05.2014 | 14:20

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ Կինոյի տանը, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում, ցուցադրվեց ՍԱՄՎԵԼ ՍՊԻՈՒՆՈՒ (ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ) «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմը:

ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմը բացահայտում է Ռոման Բալայանին, ով համաշխարհային դասի ռեժիսոր է, ինչպես Անրի Վեռնոյը, Ռուբեն Մամուլյանը, Հենրիկ Մալյանը. «Սամվել Սպիունին ներկայացնում է Բալայանի բոլոր ֆիլմերը, ու ոչ թե մակերեսորեն, այլ խորությամբ: Սա Ռոման Բալայանին նվիրված առաջին ֆիլմն է: Հրաշալի է, որ թարգմանվել է ու արվեստասերներին ներկայացվում է հայերեն»:
«Սամվել Սարիբեկյանը շփվել է «Հայֆիլմի» և «Մոսֆիլմի» բոլոր հայտնի ռեժիսորների հետ, և 80-ականների վերջին արդեն նրա մասին մի հայտնի կարծիք կար (դա Փարաջանովի թևավոր արտահայտությունն է), որ ամենահանճարեղ չնկարահանող ռեժիսորն է»,- մեզ հետ զրույցում ասաց գրող ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆԸ, նկատելով, որ դա անեծքի պես է հնչում շնորհալի մարդու համար, բարեբախտաբար, Սամվել Սարիբեկյանը հատել է այդ սահմանն ու հիմա ֆիլմ է ներկայացնում իր ուսուցչի մասին: Վանուշ Շերմազանյանը նշեց նաև, որ այս ֆիլմը ձոն է Ռոման Բալայանին, ով վաղուց արժանի էր հայկական կինոաշխարհում իր մասին ֆիլմ ունենալուն: «Թռիչքներ երազում ու արթմնի» ֆիլմից հետո ամբողջ Խորհրդային Միության տարածքում Ռոմանի հռչակը միանգամից ճախրեց, ինքը պատված էր փառքի մեծ պսակով, բայց շատ համեստ մարդ է, այդ համեստությունը նույնիսկ այս ֆիլմում է երևում: «Նա հայ իրականության քայլող նահապետներից է, մեր հասարակությանը, կինոյին, արվեստին կողքից սատարող կնքահայր: Ես շնորհակալ եմ Սամվելին, որ հայ հանդիսատեսին, այս դեպքում, ոչ թե իր վարպետի, այլ Ռոման Բալայանի մասին ֆիլմ է ներկայացնում, մենք նոր պետք է ճանաչենք Ռոման Բալայան-կինոռեժիսորին»:

«Սովորաբար, երբ ռեժիսորը ֆիլմ է նկարահանում, հետո սկսում է բացատրել, թե ինչը չի ստացվել, որ կարող էր անել»,-ասաց Սամվել Սպիունին, նշելով, որ այդ մասին չէ, որ ուզում է խոսել: Նա, պարզապես ափսոսում է Բալայանի այն կադրերի, ֆիլմերի համար, որոնք ինչ-ինչ պատճառներով հանրության դատին չեն ներակայացվել:

Հավելենք, որ «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Շուտով Սամվել Սպիունին կներկայանա նոր գեղարվեստական ֆիլմով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. - Սամվել Սպիունու հետ զրույցը` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում:

Դիտվել է՝ 1720

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ